1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Չինական ընկերությունը հետաքրքրված է ճանապարհաշինական ծրագրերով

Չինական ընկերությունը հետաքրքրված է ճանապարհաշինական ծրագրերով

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունեց չինական «Avik» շինարարական ընկերության ներկայացուցիչներին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, «Avik» ընկերությունը, որն մասնագիտացած է առավելապես ճանապարհաշինության և ենթակառուցվածքների նախագծման աշխատանքներում, ցանկություն ունի մասնակցելու առաջիկայում Հայաստանում նախատեսվող ճանապարհաշինական ծրագրերին: 

Ընկերության ներկայացուցիչները նախարարին տեսահոլովակով ներկայացրին Հայաստանի Հանրապետությունում ճանապարհային ցանցի բարելավման և զարգացման իրենց ծրագիրը, որում հաշվի էին առնված մեր երկրի ռելիեֆային, սեյսմիկ և կլիմայական առանձնահատկությունները։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ճանապարհաշինական մի շարք ծրագրերի մանրամասներ։

Պայմանավորվածություն ձեռք բերվեց առավել մանրամասն ուսումնասիրել հետագա համագործակցության հնարավորությունները: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]