Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Բնապահպանության նախարարի տեղակալը հանդիպել է ՀՀ-ում գործունեություն ծավալող միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

Բնապահպանության նախարարի տեղակալը հանդիպել է ՀՀ-ում գործունեություն 
ծավալող միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Էրիկ Գրիգորյանը մի շարք հանդիպումներ է ունեցել Հայաստանում գործունեություն ծավալող միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ և մասնակցել Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության /GIZ/ նախաձեռնած միջգերատեսչական քննարկմանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Բնապահպանության նախարարի առաջին տեղակալը հանդիպել է  ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Ռաիմուն Յելեին: Հանդիպման ժամանակ քննարկվել են կազմակերպության հետ համագործակցության հեռանկարները: Ռաիմուն ՅԵլեն, նկատոլով, որ նախարար Արծվիկ Մինասյանն  «Կանաչ կլիմայի» հիմնադրամի  ազգային լիազոր անձն է, ՀՀ բնապահպանության նախարարություն է ներկայացրել ծրագրի նախագծի հայեցակարգ, որով նախատեսվում է մշակել Հայաստանի անտառների կառավարման լայնամասշտաբ ծրագիր և որի իրականացման համար ակնկալվում է «Կանաչ կլիմայի» հիմնադրամի  ֆինանսավորումը:

Գերմանական KFW բանկի հայաստանյան ներկայացուցչության նախաձեռնությամբ բնապահպանության նախարարի առաջին տեղակալը հանդիպել է Գերմանական ֆինանսական համագործակցության կազմակերպության ներկայացուցիչ Ալվարո Բեռիելին: Քննարկվել են գերատեսչության հետ համագործակցության ընթացիկ և հեռանկարային ծրագրերը:

Համաշխարհային բանկի ներկայացուցիչ Քրիստեն Հանդի հետ նախարարի առաջին տեղակալ Էրիկ Գրիգորյանը քննարկել է «Բնության պահպանություն` պարտքի դիմաց» նախաձեռնությանն աջակցություն ցուցաբերելու հարցերը:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման ու գյուղատնտեսության նախարարության համապատասխան պատասխանատուների հետ Է. Գրիգորյանը մասնակցել է  Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության /GIZ/ նախաձեռնած «Կենսաբազմազանության ինտեգրված կառավարումը Հարավային Կովկասում» 2016-19 թթ. գործողությունների ծրագիրը, մասնավորապես` ծրագրի վերանայված գործողությունների պլանը, որում ընդգրկվել են ՀՀ բնապահպանության նախարարության` նախկինում արված բոլոր առաջարկները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]