Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Լևոն Արոնյանը մեծ հնարավորություններ ունի հաղթելու հավակնորդների մրցաշարում. Միքայել Անդրիասյան

Լևոն Արոնյանը մեծ հնարավորություններ ունի հաղթելու հավակնորդների մրցաշարում. 
Միքայել Անդրիասյան

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը մեծ հնարավորություններ ունի շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Միքայել Անդրիասյանը:

«Ներքին համոզվածություն ունեմ, որ 2018 թվականը Լևոնի տարին է լինելու: Կարծում եմ Լևոն Արոնյանը կկարողանա հաղթել հավակնորդների մրցաշարում:  Հավակնորդների մրցաշարում այս տարի այնպիսի շախմատիստներ են, ովքեր բոլորն էլ պայքարելու են առաջին տեղի համար: Ուժեղ և համազոր մրցակիցներ են»,-ասաց Անդրիասյանը:

Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում կայանալիք հավակնորդների մրցաշարին կմասնակցեն՝ Լևոն Արոնյանը, Շախրիար Մամեդյարովը, Ֆաբիանու Կարուանան, Ուեսլի Սոն, Վլադիմիր Կրամնիկը,  Դին Լիժենը, Ալեքսանդր Գրիշչուկը և Սերգեյ Կարյակինը:

Հավակնորդների մրցաշարը տեղի կունենա 2018 թվականի մարտի 10-28-ը: Հաղթողն իրավունք կստանա մասնակցելու աշխարհի չեմպիոնի կոչման մրցախաղին՝ Մագնուս Կարլսենի դեմ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]