Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ցանցում ցույց են տվել iPhone X-ի չինական պատճենը

Ցանցում ցույց են տվել iPhone X-ի չինական պատճենը

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Leagoo չինական ընկերությունը պատրաստվում Է ներկայացրել S9 սմարթֆոնի մոդելը: Ինչպես նշում Է The Verge պորտալը, գաջեթը գործնականում Apple-ի առաջատարի՝ iPhone X հեռախոսի կատարյալ պատճենն Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Առաջին հայացքից երկու մոդելները տարբերելը շատ դժվար Է. S9-ի դիզայնը պատճենված Է ընդհուպ մինչեւ ամենափոքր դետալները: Այնուամենայնիվ, չինաստանցի մշակողներին չի հաջողվել իրենց սմարթֆոնը հանդերձել Apple-ի գլխավոր նորույթներից մեկով՝ անձի ճանաչման Face ID համակարգով:

Դրա փոխարեն հեռախոսի հետեւի պանելի վրա զետեղված Է մատնահետքի սքաներ: Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ գաջեթը կարժենա 300 դոլարի սահմաններում՝ iPhone X-ից եռակի Էժան: Այդ գումարի դիմաց օգտատերը կստանա MediaTek P40 պրոցեսոր, վեց գիգաբայթ օպերատիվ հիշողություն եւ 128 գիգաբայթ ներսարված հիշողություն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]