1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ԴԱՀԿ-ում քննարկվել են 2018 թվականին իրականացվելիք հիմնական միջոցառումները

ԴԱՀԿ-ում քննարկվել են 2018 թվականին իրականացվելիք հիմնական միջոցառումները

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Արմեն Հարությունյանը դեկտեմբերի 13-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հարկադիր կատարման ծառայության ղեկավար կազմի և կենտրոնական մարմնի բաժինների պետերի մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Ծառայության կենտրոնական մարմնի կողմից 2018 թվականին իրականացվելիք հիմնական միջոցառումները՝ ըստ իրենց ժամանակացույցերի: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԴԱՀԿ մամուլի ծառայությունից:

Կենտրոնական մարմնի բաժինների պետերն օրակարգում ներառված 100-ից ավել հարցերի շուրջ հանդես են եկել առանձին զեկույցներով՝ մանրամասն ներկայացնելով հաջորդ տարվա ընթացքում իրականացվելիք առանցքային միջոցառումների կարևորությունը, հիմնավորվածությունը և հստակ ժամանակացույցը:

ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը հանձնարարել է համապատասխան բաժինների պետերին խիստ հետևողական լինել նախանշված միջոցառումների՝ պլանավորված ժամկետում իրականացման ուղղությամբ: Արմեն Հարությունյանն ընդգծել է, որ գալիք տարվա միջոցառումների հաջող իրականացումը պայմանավորված է Ծառայության յուրաքանչյուր աշխատակցի բարեխիղճ և պրոֆեսիոնալ աշխատանքով: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]