Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Երուսաղեմի վերաբերյալ Էրդողանի եւ Ռուսաստանի դիրքորոշումները չեն համընկնում. Պեսկով

Երուսաղեմի վերաբերյալ Էրդողանի եւ Ռուսաստանի դիրքորոշումները չեն համընկնում. Պեսկով
ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանին հայտնի Է պաղեստինա-իսրայելական հակամարտության վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դիրքորոշումը. տվյալ դեպքում այն չի համընկնում Մոսկվայի դիրքորոշման հետ, որը քաջ հայտնի Է: Այդ մասին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:

Ավելի վաղ Էրդողանը, ելույթ ունենալով Իսլամական համագործակցության կազմակերպության՝ Ստամբուլում ընթացող արտահերթ գագաթնաժողովում, Իսրայելը համարել Է «ահաբեկչական պետություն» եւ առաջարկել Է Երուսաղեմը Պաղեստինի մայրաքաղաք հռչակել ի պատասխան ԱՄՆ-ի գործողությունների, որը քաղաքը ճանաչել Է Իսրայելի մայրաքաղաքը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը «ոտնահարել Է միջազգային նորմերը», երբ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք Է ճանաչել:

«Բավական Է այնտեղ մի քանի քայլ անել՝ հասկանալու, որ քաղաքը բռնազավթված Է: Իսրայելն ահաբեկչական պետություն Է: Ահաբեկիչ զինվորականները բռնում են երեխաներին ու նրանց բանտ նետում»,-հայտարարել Է Թուրքիայի նախագահը:

Նա կոչ Է արել Երուսաղեմը ճանաչել «բռնազավթված Պաղեստինի» մայրաքաղաք եւ շնորհակալություն Է հայտնել այն երկրներին, որոնք դատապարտել են Դոնալդ Թրամփի որոշումը:

«Ես հավատում եմ, որ ՄԱԿ-ի անդամ 196 երկրները ցույց ի հայտ կբերեն իրենց ճիշտ դիրքորոշումը: ԱՄՆ-ը կարող Է լինել ուժեղ միջուկային տերություն: Բայց ամբողջ աշխարհը նրան չի պատկանում»,-հավելել Է Թուրքիայի ղեկավարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]