1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Էրդողանն իսլամական աշխարհին կոչ է արել Երուսաղեմը ճանաչել Պաղեստինի մայրաքաղաք

Էրդողանն իսլամական աշխարհին կոչ է արել Երուսաղեմը ճանաչել Պաղեստինի 
մայրաքաղաք

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում հրավիրված Իսլամական համագործակցություն կազմակերպության գագաթնաժողովին ժամանակ հորդորել է իսլամական պետություններին Երուսաղեմը ճանաչել որպես Պաղեստինի օկուպացված մայրաքաղաք: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ»-ը:

Թուրքիայի նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին որոշումը որևէ իրավական ուժ չունի: Նա հերթական անգամ «ահաբեկիչ» է անվանել Իսրայելը:

«Որպես Միացյալ Նահանգներ կարող եք ուժեղ երկիր լինել, կարող եք զենք ունենալ, միջուկային մարտագլխիկներ, բավականաչափ ինքնաթիռներ: Սակայն այս ամենը դեռ չի նշանակում, որ դուք ուժեղ եք: Եթե արդար չեք, ուրեմն ուժեղ էլ չեք: Մի ժամանակաշրջանում, երբ ինտենսիվ պայքար է ընթանում ահաբեկչության դեմ, Միացյալ Նահանգները «յուղ է քսում մոլեռանդների հացին»,- հայտարարել է Էրդողանը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 6-ին հայտարարել է, որ պաշտոնապես ընդունում է Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք: Այս փաստի առնչությամբ ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունը Թել Ավիվից տեղափոխվելու է Երուսաղեմ:

Այս հայտարարությանը պաշտոնական Անկարան խիստ արձագանք է տվել: Թուրքիայի ԱԳՆ-ից որոշումն «անպատասխանատու» են որակել:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]