1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայկազյան հայագիտական հանդեսը տոնում է 37-րդ ծնունդը

Հայկազյան հայագիտական հանդեսը տոնում է 37-րդ ծնունդը

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարարության և Բեյրութի Հայկազյան համալսարանի նախաձեռնությամբ դեկտեմբերի 13-ին տեղի ունեցավ Հայկազյան հայագիտական հանդեսի 37-րդ համարի շնորհանդեսը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը բացման խոսքում շնորհակալություն հայտնեց Հայկազյան համալսարանին  հայագիտական գործունեության, հայապահպանության, հայ երիտասարդներին Լիբանանում կրթելու եւ դաստիարակելու, հայ ուսուցիչներ պատրաստելու համար: «Բեյրութն է մնացել այն կենտրոնը, որտեղ պատրաստվում են մեր ուսուցիչները, մասնագետները, եւ հայագիտությունը, որպես գիտություն, զարգանում է այս գիտակրթական օջախում»,-ասաց նախարարը:

Մերձավոր Արևելքի Հայ Ավետարանական եկեղեցիների միության Կենտրոնական մարմնի ատենապետ, Հայկազյան համալսարանի նախագահ Փոլ Հայդոսթյանի խոսքով`վերջին տարիներին Սփյուռքում հայերեն եւ արեւմտահայերեն գրողների թիվը նվազում է: «Երբ տարբեր առիթներով անդրադարձ է կատարվում Հայկազյան համալսարանին, մարդիկ նշում են, որ պետք է գուրգուրենք մեր ունեցածը: Հայկազյան հայագիտական հանդեսը աշխատում է երբեք չզիջել իր մասնագիտական եւ բծախնդիր աշխատանքի մեջ: Միայն պարզ գոյությունը մեզ այս աշխարհում շատ առաջ չի տանի»,-պատգամեց Հայդոսթյանը:

ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանն էլ փաստեց, որ հանդեսը սոսկ գիտական նպատակներ չի հետապնդում, այլ ունի հայապահպանական լուրջ առաքելություն: «Այս իմաստով Հայկազյան համալսարանի՝ Բեյրութում հրատարակվող այդ հանդեսը ստանում է առանձնահատուկ նշանակություն: Այն լուրջ դեր է կատարում հայապահպանության պահպանման գործում»,-հավելեց նա:

Բեյրութի Հայկազյան համալսարանի հայագիտական ամբիոնի հրատարակությամբ 1970 թվականից լույս է տեսնում Հայկազյան հայագիտական հանդեսը, որի նպատակն է քաջալերել սփյուռքի, մասնավորապես, լիբանանահայ մտավորականների գործուն էությունը հայագիտության բնագավառում, աջակցել նրանց և Հայաստանի գիտնականների համագործակցությանը։ Տպագրում է հայոց լեզվին, պատմությանը, մշակույթին, գրականությանը, պատմագիտությանը, ճարտարապետական հուշարձաններին վերաբերող հոդվածներ, անտիպ փաստագրական նյութեր ու գրախոսականներ հայերեն, նաև արաբերեն և արևմտաեվրոպական լեզուներով։ Ծանոթացնում է նորահայտ հայկական ձեռագրերին, ՀՀ-ում և սփյուռքում հրատարակվող հայագիտական գործերին, տեղեկություններ հաղորդում հայագիտությանը նվիրված միջազգային համաժողովների մասին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]