Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Ավստրալիայի Կանաչների կուսակցությունը պաշտոնապես ճանաչել է Արցախի Հանրապետությունը

 Ավստրալիայի Կանաչների կուսակցությունը պաշտոնապես ճանաչել է Արցախի 
Հանրապետությունը

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիայի Կանաչների կուսակցությունը կուսակցական քաղաքականության պլատֆորմում է ներառել Արցախի Հանրապետության բնակիչների ինքնորոշման իրավունքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը:

Կանաչների կուսակցությունը, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, կոչ է արել կառավարությանը «ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը և ուժեղացնել Ավստրալիայի հարաբերությունները Լեռնային Ղարաբաղի և դրա քաղաքացիների հետ»:

«Ավստրալիայի Կանաչներն արձանագրում են Լեռնային Ղարաբաղի գործադրած ջանքերը՝ կառուցելու ազատ և ժողովրդավարական հասարակություն լեգիտիմ խորհրդարանական ընտրությունների միջոցով, ինչպես նաև շարունակական աշխատանքները պատասխանատու կառավարություն ունենալու հարցում»,- ասվում է կուսակցության հայտարարության մեջ:

Ավստրալիայի հայ դատի հանձնախմբի տնօրեն Վաչե Ղահրամանյանը ողջունել է կուսակցության որոշումը՝ նշելով, որ Լեռնային Ղարաբաղը հազարամյակներ շարունակ եղել է մեծ հայկական հայրենիքի մասը:

Ավստրալիայում Արցախի մշտական ներկայացուցիչ Քայլար Միքայելյանը ևս ԼՂՀ կառավարության անունից ողջունել է քաղաքական ուժի որոշումը: «Սա իսկապես պատմական ճանաչում է: Արցախի Հանրապետության ժողովուրդը արդեն 26 տարի է՝ ապրում է անվտանգության մշտական սպառնալիքի ներքո: Այդուհանդերձ, նրանք կարողացել են կառուցել ժողովրդավարական պետություն, որը սպասում է աշխարհի կողմից ճանաչման»,- ընդգծել է նա:

Ավստրալիայի դաշնային խորհրդարանում Ավստրալիայի Կանաչները ներկայացված են Վերին պալատում ինը սենատորով և Ներկայացուցիչների պալատում մեկ անդամով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]