Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանը պատրաստվում է ընդունել «Ցեղասպանության հանցագործության դեմ» 3- րդ գլոբալ ֆորումը

 Հայաստանը պատրաստվում է ընդունել «Ցեղասպանության հանցագործության դեմ» 3-
րդ գլոբալ ֆորումը

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը պատրաստվում է ընդունել «Ցեղասպանության հանցագործության դեմ» 3-րդ գլոբալ ֆորումը: Այս մասին  Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը նշել է Հունաստանի արտաքին գործերի նախարարությունում հնչած իր ելույթում:

«Հաջորդ տարվա դեկտեմբերի 9-ին Հիշատակման միջազգային օրն առավել մեծ նշանակություն է ձեռք բերելու, քանի որ այն համընկնելու է «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի ընդունման 70-ամյակի հետ: Այս առիթով Հայաստանը պատրաստվում է Երևանում հյուրընկալել «Ցեղասպանության հանցագործության դեմ» 3-րդ գլոբալ ֆորումը: Կոնվենցիայի ընդունումից 70 տարի անց էլ աշխարհը զերծ չէ այս «նողկալի արհավիրքից»: Չափազանց կարևոր է կրկնապատկել կանխարգելման օրակարգի ամրպնդմանն ուղղված միջազգային ջանքերը: Այն, ինչին ականատես ենք լինում այսօր, մասնավորապես Մերձավոր Արևելքում, կապված էթնիկ և կրոնական խմբերի դեմ ինքնությամբ պայմանավորված հանցագործությունների հետ, բացահայտորեն վկայում է Կոնվենցիայի արդիականությունը, որը հստակ սահմանել է պատժելի գործողությունները, ներառյալ` հանցակցությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Էդվարդ Նալբանդյանը:

Նախարարի խոսքով, Հայաստանն այն առաջին պետություններից էր, որ բարձրաձայնեց այդ խնդրի մասին` կոչ անելով ամրապնդել կանխարգելման միջազգային մեխանիզմները: Քրիստոնյաների և կրոնական այլ խմբերի դեմ ատելության հողի վրա իրականացվող հանցագործություններին և խտրականությանը հակազդելու արդյունվետ միջոցների հետագա զարգացումը եղել է վերջերս ԵԱՀԿ նախագահության ու Ժողովրդավարական հաստատությունների ու Մարդու իրավունքների գրասենյակի կազմակերպմամբ և Հայաստանի արտգործնախարարության աջակցությամբ Երևանում կայացած բարձրաստիճան համաժողովի ուշադրության կենտրոնում:

«Բռնությունները Մերձավոր Արևելքում չեն շրջանցել հայերին, ովքեր դարեր շարունակ Սիրիայի և Միջերկրյածովյան տարածաշրջանի բազմամշակութային և բազմակրոն խճանկարի մաս են կազմում: Ավերվել են հայկական բնակավայրեր, եկեղեցիներ, դպրոցները և մշակութային հաստատություններ: Մեր հայրենակիցներից շատերը զոհվել են ահաբեկչական գործողությունների արդունքում, իսկ ոմանք` ստիպված թողել են իրենց բնակության վայրերը: Միայն Սիրիայից ավելի քան 22 հազար փախստականներ են ապաստան գտել Հայաստանում՝ դարձնելով մեր երկիրը բնակչության թվի հարաբերակցությամբ երրորդը Եվրոպայում՝ Սիրիայից փախստականներ ընդունող երկրների շարքում: Մարդասիրական օգնության շարունակական տրամադրմամբ փորձել ենք նաև աջակցել նրանց, ովքեր օգնության կարիք ունեն Սիրիայում»,-հավելել է նախարարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]