1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայ-իռլանդական բջջային հավելվածը հավակնում է գրավել բրիտանական շուկան

Հայ-իռլանդական բջջային հավելվածը հավակնում է գրավել բրիտանական շուկան

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մանկահասակ երեխաներ ունեցող երիտասարդ ընտանիքների գնումների հոգսը թեթևացնող հավելվածը հայ և իռլանդացի ծրագրավորող-հեղինակները ձգտում են տարածել եվրոպական երկրներում՝ սկզբնական շրջանում գրավելով Լոնդոնը: 2015 թվականին հիմնադրված և Դուբլինում գործող «Buymie» ստարտափի մրցակցային առավելությունն օգտատերերի նախընտրած խանութներից նպարեղենը շատ արագ (մեկ ժամում) առաքելն է։ «Այս պահին կան այլ ընկերություններ Դուբլինում և Լոնդոնում, որոնք մատուցում են նշյալ ծառայությունը նույն օրը կամ հաջորդ օրը առաքմամբ, մինչդեռ «Buymie»-ն առաջարկում է նպարեղեն առաքել մեկ ժամվա ընթացքում»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ընկերության համահիմնադիր Արտավազդ Սոխիկյանը։

«Buymie» բջջային հավելվածը շուրջ 800 հազար եվրոյի ներդրում է ներգրավել առցանց դրամահավաքի (քրաուդֆանդինգի) միջոցով և ներդրումային հիմնադրամներից՝  այդ թվում՝ Unilever ընկերությունից։ Սոխիկյանը կես կատակ, կես լուրջ ասաց, որ հավելվածը նախատեսված է զբաղված և ծույլ մարդկանց համար։ Հիմնականում երիտասարդ ընտանիքների համար, որոնք ունենք մանկահասակ երեխա, աշխատում են և գնումների գնալու ժամանակ չունեն։ Ծրագրի թիրախային շուկան Միացյալ Թագավորությունն է՝ առայժմ Լոնդոնը, որտեղ նախատեսում են մուտք գործել մեկ տարվա ընթացքում, իսկ առաջիկա հինգ տարիներին ցանկանում են գործունեություն ծավալել Միացյալ Թագավորության խոշոր քաղաքներում։ «Քրաուդֆանդինգը (երկու շաբաթում հավաքվել է 360 հազար ֆունտ ստերլինգ 214 ներդրողից) մեր ներդրումային փուլի մի կտորն է միայն, մենք արդեն ունենք 400 հազար եվրո ներդրում տարբեր ընկերություններից և ներդրումային հիմնադրամներից, այդ թվում՝ նաև Unilever ընկերությունից։ Ընդհանուր առմամբ՝ ունենք 800 հազար եվրո, որն էլ ծախսվելու է ընկերության ենթակառուցվածքների զարգացման և նոր քաղաքներում տարածվելու համար։ Մասնավորապես, առաջիկա 18 ամիսների ընթացքում նախատեսում ենք ընդլայնվել Իռլանդիայի և Անգլիայի ևս 3 քաղաքներում»,- նշեց ծրագրի համահիմնադիրը։

Արտավազդ Սոխիկյանը տեղեկացրեց, որ հավելվածի ծրագրային մասն ամբողջությամբ ստեղծվել է Հայաստանում, ներկայում այստեղ համակարգի վրա աշխատում է երեք մասնագետ։ Հայաստանյան թիմն ամենայն հավանականությամբ առաջիկայում կընդլայնվի։ Արտավազդ Սոխիկյանը չբացառեց, որ մի օր էլ Հայաստանում կգործեն ու ոչ այնքան բիզնես դրդապատճառով, որքան հանգամանքով, որ ծրագրի ակունքներում կանգնած են նաև հայեր։

Ներկայում Buymie-ն ունի 6 հազարից ավելի ներբեռնումներ, որից 12.5 տոկոսը մշտական հաճախորդներն են, առաջին անգամ ծառայությունից օգտվելուց հետո վերադարձողները 48 տոկոս են։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]