Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

«Թումո»-ն պաշտոնապես ներկայացրեց «Նետոյի առասպելը» հակակոռուպցիոն խաղը

«Թումո»-ն պաշտոնապես ներկայացրեց «Նետոյի առասպելը» հակակոռուպցիոն խաղը

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների և Եվրոպական միության համագործակցության արդյունքում ստեղծված  «Նետոյի առասպելը» հակակոռուպցիոն խաղը և Հայաստանում առաջին առցանց ինտերակտիվ կոմիքսը պաշտոնապես ներկայացվեցին դեկտեմբերի 12-ին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Թումո»-ի հաղորդակցման բաժնից՝ հավելելով. ««Նետոյի առասպելը» Թումոյի 15-ից 22 տարեկան երիտասարդների թիմի ստեղծած յուրօրինակ խաղն է, որն իր խաղացողներին առաջարկում է Նետո մոլորակում դարերով տեղի ունեցող կոռուպցիոն խնդիրները լուծելու ձևեր: Իրեն հանդիպող զանազան իրավիճակներում խաղացողը լուծում է խնդիրներ ու կայացնում որոշումներ՝ փորձելով խուսափել կոռուպցիայից, բացահայտել կամ դատապարտել այն: Այս ամենը օգնում է սովորել կոռուպցիայի զանազան դրսևորումների մասին և պայքարել դրանց դեմ: Խաղի ստեղծագործական երիտասարդ թիմը պատմությունը լրացրել է հետաքրքիր զարգացումներով՝ փորձելով նման կարևոր խնդրի մասին բարձրաձայնող ուսուցողական հարթակը դարձնել հետաքրքրաշարժ և գրավիչ:

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան  Պյոտր Անտոնի Սվիտալսկին միջոցառման բացման արարողությանը նշեց. «Թումոյի ուսանողների աշխատանքն ինձ տարավ նոր գալակտիկաների բացահայտումների  ու հիմա ձեզ էլ հրավիրում եմ` միանալու մեր ուսումնասիրությանը: Ուսանողների գաղափարները, ստեղծագործ մտածողությունն ու ծրագրավորման հմտությունները հույսի ցուցանիշ են Հայաստանի բոլոր երիտասարդների համար»: Իսկ խաղի կոնցեպտ արտիստներից Աստղիկ Հարությունյանը ընդգծեց. «Անչափ շնորհակալ ենք Թումոյին և Եվրոպական միությանը, որովետև նրանք մեզ հնարավորություն տվեցին ոչ միայն այսպիսի մեծամասշտաբ նախագծի մեջ կիրառել Թումոյում ստացած մեր գիտելիքները, այլև ստեղծելու մի գաղափար, որը կարող է հենց մեր սերնդին՝ երիտասարդությանը ցույց տալ ճանապարհ, որով քայլելով մենք կարող ենք հասնել կոռուպցիայից զուրկ հասարակության»:

Թումո-ԵՄ խաղը դեռ դրա մեկնարկից առաջ հասցրել է արժանանալ մի շարք միջազգային և տեղական մրցանակների: 2017-ին այն արժանացել է լավագույն ստեղծարար նորարարություն մրցանակին` Եվրոպայի ստեղծարար տնտեսության կենտրոնի (European Centre for Creative Economy) նախաձեռնած հեղինակավոր NICE մշակույթի և ինովացիայի մրցույթում՝ Գերմանիայի Էսսեն քաղաքում, իսկ օրեր առաջ խաղի ստեղծագործական թիմը ճանաչվեց «Տարվա երիտասարդություն»՝ Իրավաբանների հայկական ասոցացիայի ամենամյա հակակոռուպցիոն մրցանակաբաշխության շրջանակներում: Թիմը նաև պատվով ներկայացրել է Հայաստանը Իտալիայի Լուկա քաղաքի կոմիքսների և խաղերի փառատոնում»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]