1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Զինվորականներ, մարմնավաճառներ և հովիվ. Ադրբեջանում 400 անձ է ձերբակալվել «Հայաստանին տեղեկություններ հայտնելու» մեղադրանքով

Զինվորականներ, մարմնավաճառներ և հովիվ. Ադրբեջանում 400 անձ է ձերբակալվել 
«Հայաստանին տեղեկություններ հայտնելու» մեղադրանքով

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում հարյուրավոր անձինք են ձերբակալվել, ովքեր կասկածվում են իբրև «Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցության» մեջ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական meydan.tv-ն:

Ադրբեջանական մամուլում նոր մանրամասներ են հրապարակվել Հայաստանի օգտին լրտեսություն իրականցնելու վերաբերյալ մայիսին սկսված սկանդալի գործով: Աղդամի շրջանում հարյուրավոր մարդիկ են հարցաքննվել՝ Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցելու կասկածանքով: Ձերբակալվել և հարցաքննության են ենթարկվել տասնյակ զինծառայողներ, մեկ հովիվ և այլ քաղաքացիական անձինք, որոնք մեղադրվում են «պետական դավաճանության» մեջ: 

Ադրբեջանի զինված ուժերի նախկին սպան հարուցված քրեական գործով իրականացված հետաքննության վերաբերյալ տեղեկացրել է, որ գործում ներքաշվել է մի հովիվ և նրա հոտը: Ըստ աղբյուրի, հովվի հետ միջադեպը տեղի է ունեցել շփման գծին մոտ գտնվող Աղդամի շրջանում:

«Վաղ առավոտյան լսեցինք, որ մեկին բռնել են պահակակետում։ Բայց դա զինվոր չէր, այլ հովիվ։ Նա ասաց, որ իր ոչխարներին է արածեցնում։ Մենք այդ մասին հաղորդեցինք մեր հրամանատարին»,-  ասել է զինծառայողը՝ ավելացրել, որ հրամանատարը մեկ ոչխար է վերցրել, հետո զինվորներին հրամայել հանգիստ թողնել հովվին ու մնացած ոչխարներին։

Գյուղապետերից մեկը, ով ցանկացել է չհրապարակել իր անունը, նշել է, որ դավաճանության մասին խոսակցություններն արագ են տարածվում: «Պատկերացրեք, որ առավոտյան արթնանում եք և լսում, որ ձեր հարևաններից շատերն աշխատում են հայերի համար: Մարդիկ, որոնց երկար ժամանակ գիտեիք, մարդիկ, որոնց տեսնում եք ամեն օր, մեղադրվում են Հայաստանի համար աշխատելու մեջ: Դուք սկսում եք կասկածել բոլորին: Շատ մարդիկ ձերբակալվեցին, զինվորականներից բացի հովիվներ, տաքսու վարորդներ, նույնիսկ մարմնավաճառներ»,- ասել է նա:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]