Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Զորացրվող երիտասարդների համար կրթության լրացուցիչ հնարավորություններ կբացվեն

Զորացրվող երիտասարդների համար կրթության լրացուցիչ հնարավորություններ 
կբացվեն

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարությունում դեկտեմբերի 12-ին կայացել է հանդիպում, որի ընթացքում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայաստանյան բարձրագույն ուսումնական հաստատությունների, երիտասարդական հարցերով զբաղվող կազմակերպությունների և բուհերի ուսանողական խորհուրդների ղեկավարներին առաջարկել է քննարկել զինվորական ծառայությունից զորացրվող երիտասարդներին բուհեր ընդունվելու լրացուցիչ հնարավորություններ ընձեռելու հարցը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ըստ պաշտպանական գերատեսչության ղեկավարի՝ «Դիտակետ» ծրագրով անցկացված լայնածավալ սոցիոլոգիական հետազոտության արդյունքները վկայում են, որ պարտադիր զինվորական ծառայության մեկնած երիտասարդների պատկառելի հատվածը ցանկություն ունի զորացրվելուց հետո բուհ ընդունվել կամ շարունակել զորակոչվելու պատճառով կիսատ թողած բարձրագույն կրթությունը։

Վիգեն Սարգսյանի համոզմամբ՝ եթե բարձրագույն ուսումնական հաստատությունները կարողանան համապատասխան աշխատանք տանել զորացրվող զինծառայողների շրջանում և որոշակի պայմաններ ստեղծեն նրանց ընդունելության քննությունների ժամկետները զորացրման ժամանակահատվածին համապատասխանեցնելու ուղղությամբ, ինչպես նաև ներկայացնեն նման դեպքերում պետության կողմից առաջարկվող արտոնությունները, ապա էապես կմեծանա բուհեր դիմած զորացրված երիտասարդների քանակը։

Պաշտպանության նախարարը պատրաստակամություն է հայտնել լիարժեք աջակցություն ցուցաբերել բուհերին՝  իրենց կողմից առաջարկվող մասնագիտությունների, ընդունելության կարգի և այլ անհրաժեշտ տեղեկությունների տրամադրման համար զորամասերում զորացրվող զինծառայողների հետ հանդիպում-քննարկումներ կազմակերպելու հարցում։

Հանդիպման մասնակիցները ողջունել են Վիգեն Սարգսյանի առաջարկը՝ վստահեցնելով, որ գործուն քայլեր կձեռնարկեն դրա իրագործման ուղղությամբ։ 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]