Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Նորք-Մարաշում բացվել է Երևանի 19-րդ բարեգործական ճաշարանը

Նորք-Մարաշում բացվել է Երևանի 19-րդ բարեգործական ճաշարանը

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանի և Գերմանական կարմիր խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի համաֆինանսավորմամբ Նորք-Մարաշ վարչական շրջանում բացվել է մայրաքաղաքում 19-րդ բարեգործական ճաշարանը: Այն իր տեսակով արտագնա խոհանոց է՝ 50 շահառուների համար, որոնք ամեն օր տաք սնունդ ստանալու հնարավորություն կունենան: Արտագնա խոհանոցի բացմանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը և Գերմանական կարմիր խաչի հայաստանյան մասնաճյուղի պատասխանատու Արտակ Վերդյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, սոցիալական ապահովության վարչության պետն իր խոսքում նշել է, որ նման ճաշարան 2018 թվականին նախատեսվում է բացել նաև Նուբարաշեն վարչական շրջանում: Այդպիսով, Երևանի բոլոր վարչական շրջանները կունենան սոցիալական սպասարկման նմանատիպ հաստատություններ:

Նորք-Մարաշ վարչական շրջանի ծրագրում ընգրկված շահառուներն իրենց հերթին գոհունակության ու երախտիքի խոսքեր են հղել կենսական կարևորագույն նշանակություն ունեցող այս նախաձեռնության իրականացնողներին:

Մայրաքաղաքում բարեգործական ճաշարաններ են գործում Երևանի քաղաքապետարանի, «Առաքելություն Հայաստան», «Գերմանական կարմիր խաչ», «Օրրան», «Պայծառ և Արշավիր Աբրահամյաններ» հասարակական, բարեգործական կազմակերպությունների, ինչպես նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո Երևանում գործող հայորդաց տների հետ համագործակցությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]