Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ժոնաթան Լաքոտը հայ-ֆրանսիական քաղաքական հարաբերությունները գերազանց է գնահատում

Ժոնաթան Լաքոտը հայ-ֆրանսիական քաղաքական հարաբերությունները գերազանց է 
գնահատում

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը 2018 թվականի հոկտեմբերին Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում կայցելի Հայաստան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը:

«Ավանդաբար, Ֆրանսիայի նախագահը մասնակցելու է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին, որն այս անգամ անցկացվելու է Հայաստանում: Այդ ամենը պաշտոնապես կհաստատվի գալիք տարվա ընթացքում, բայց մենք, բնականաբար, արդեն իսկ աշխատում ենք Ֆրանսիայի նախագահի այցի կազմակերպման ուղղությամբ», - ասաց  Ժոնաթան Լաքոտը՝ ընդգծելով, որ 2018 թվականին Հայաստանին իրադարձություններով հագեցած տարի է սպասվում:

Դեսպանը նշեց, որ իր ցանկությունն է էլ ավելի խորացնել նոր հեռանկարներով ապահովել հայ-ֆրանսիական հարաբերությունները:

«Հայ-ֆրանսիական քաղաքական հարաբերությունները գերազանց են, եւ ես կցանկանայի  դրանք զարգացնել եւս երկու ասպարեզում: Դա կրթական, բուհական ոլորտն է, իսկ մյուսը տնտեսական ոլորտն է, որտեղ եւ առեւտրային, եւ ներդրումային առումով մեծ ներուժ կա»,-եզրափակեց նա:    


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]