1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Առաջին Հանրապետության 100-ամյակի առթիվ Անթիլիասում լայնամասշտաբ համաժողով է կազմակերպվելու

Առաջին Հանրապետության 100-ամյակի առթիվ  Անթիլիասում լայնամասշտաբ 
համաժողով է կազմակերպվելու

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի կապակցությամբ  Սփյուռքում կազմակերպվելու են մի շարք ցուցահանդեսներ, գիտաժողովներ և մշակութային տարբեր միջոցառումներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` դեկտեմբերի 12-ին լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը:

«Նախատեսվել են արձանների տեղադրումներ և հուշակոթողների բացումներ, իսկ հաջորդ տարվա մարտ ամսին Անթիլիասում Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսության կողմից կկազմակերպվի համաժողով, որի ընդհանուր թեման լինելու է Առաջին Հանրապետության 100-ամյակը: Համաժողովին կհրավիրվեն Հայաստանի Հանրապետությունից , Արցախի Հանրապետությունից, ինչպես նաև Սփյուռքից պետական այրեր, հասարակական ներկայացուցիչներ, գիտնականներ և այլք»,- նշեց Գանտահարյանը:

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի խոսքով`  Անթիլիասում կազմակերպվող համաժողովում անդրադարձ է կատարվելու ոչ միայն Առաջին Հանրապետության 100-րդ տարեդարձին , այլ նաև այս 100 տարիներին Հայաստանում, Արցախում և Սփյուռքում տեղի ունեցած իրադարձություններին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]