Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՀՀ կառավարությունն ակնկալում է ՀՆԱ-արտաքին պարտքի հարաբերակցության 55.4 տոկոս ցուցանիշ

ՀՀ կառավարությունն ակնկալում է ՀՆԱ-արտաքին պարտքի հարաբերակցության 55.4 տոկոս ցուցանիշ

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունն ընթացիկ տարվա վերջում ակնկալում է արտաքին պարտք-ՀՆԱ հարաբերակցության 55.4 տոկոս ցուցանիշ: Խորհրդարանում «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Պետական պարտքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ պատասխանելով ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանի հարցին: «Մենք 2018թ. ընթացքում ծրագրում ենք մեկ տոկոսային կետով նվազեցնել այդ ցուցանիշը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նախարարը:

ԱԺ փոխնախագահը նախարարին հարց ուղղեց նաև ներգրավվող վարկային միջոցների արդյունավետ օգտագործման վերաբերյալ: Մասնավորապես, Միքայել Մելքումյանին հետաքրքրում էր, թե կառավարությունը ի՞նչ հստակ քայլեր է ձեռնարկում վարկային միջոցներն արդյունավետ օգտագործելու համար: Վարդան Արամյանն ասաց, միջազգային կազմակերպությունները իրենց կողմից տրամադրած վարկերի վերաբերյալ ունենում են արդյունքային ցուցանիշներ: «Բոլոր այն վարկային ծրագրերը, որոնք անարդյունավետ են, ընկնում են «սև ցուցակ»: Հայաստանը համարվում է այս առումով լավագույն ցուցանիշներ ունեցող երկիր»,- պարզաբանեց նախարարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]