Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Թրամփը հրամանագիր ստորագրեց լուսնային ծրագրի վերականգնման մասին

Թրամփը հրամանագիր ստորագրեց լուսնային ծրագրի վերականգնման մասին

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն փաստաթուղթ Է ստորագրել ամերիկացի աստղանավորդներին Լուսնի հետազոտությանը վերադարձնելու եւ այնտեղ թռիչքների հնարավորության մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Դիրեկտիվը, որն այսօր ես ստորագրում եմ, կարեւոր քայլ Է 1972 թվականից ի վեր առաջին անգամ երկարաժամկետ հետազոտության համար ամերիկացի աստղանավորդներին Լուսին վերադարձնելու ուղղությամբ»,- ասել Է Թրամփն Սպիտակ տանն անցկացված ստորագրման արարողության ժամանակ: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն «այս անգամ ոչ միայն դրոշ եւ հետք կթողնի, այլեւ հիմք կստեղծի դեպի Մարս ապագա առաքելության եւ, հնարավոր Է, մի օր Էլ, դրա սահմաններից դուրս դեպի շատ աշխարհներ առաքելությունների համար»:

«Դա շատ հետաքրքրական եւ շատ կարեւոր մեր երկրի համար: Եվ դա նաեւ նշանակում Է նոր աշխատատեղեր»,- ընդգծել Է Միացյալ Նահանգների ղեկավարը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]