Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Վրաստանի ԱԳ նախարարն ընդունել Է Հայաստանի դեսպանին

Վրաստանի ԱԳ նախարարն ընդունել Է Հայաստանի դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխայիլ Ջանելիձեն հանդիպում Է անցկացրել հանրապետությունում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանի հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:

Ինչպես հայտնել Է Վրաստանի ԱԳ նախարարությունը, նախարարը հայ դիվանագետին շնորհավորել Է Վրաստանում դեսպան նշանակվելու կապակցությամբ եւ հաջողություններ մաղթել ապագա գործունեության մեջ: Իր հերթին, Ռուբեն Սադոյանը պատրաստակամություն Է հայտնել առավելագույնս նպաստել տարբեր ոլորտներում երկու երկրների միջեւ համագործակցության խորացմանը: «Հանդիպմանը կողմերը քննարկել են երկկողմ եւ բազմակողմ համագործակցության հրատապ հարցերը:

Նշվել Է ինտենսիվ քաղաքական, առեւտրատնտեսական եւ մշակութային-հումանիտար փոխգործակցությունը: Հատուկ շեշտադրվել են տնտեսական համագործակցության հեռանկարները: Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել Է երկու երկրների միջեւ բարձր մակարդակի այցերի փոխանակման դինամիկան եւ արտաքին քաղաքական գերատեսչությունների դերը երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում: Կողմերը նաեւ արծարծել են տարածաշրջանում ընթացող կարեւոր իրադարձությունները»,- ասված Է Վրաստանի ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]