Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ուկրաինայի գլխավոր դատախազությունը կբողոքարկի Սահակաշվիլիին կալանքից ազատելու դատավճիռը

Ուկրաինայի գլխավոր դատախազությունը կբողոքարկի Սահակաշվիլիին կալանքից ազատելու դատավճիռը

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի գլխավոր դատախազությունը կբողոքարկի Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլիին հետաքննության ընթացքում կալանքից ազատելու Կիեւի Պեչորյան շրջանային դատարանի վճիռը:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է հանրապետության գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն: «Մենք բոլոր ապացույցներն ուղարկել Էինք դատարան, այդուամենայնիվ, դատավորը նրան (Սահակաշվիլիին) բաց Է թողնում:

Ես ձեռնպահ կմնամ հույզերից, բայց մենք բողոքարկելու ենք դատավճիռը»,- ասել Է նա ICTV ալիքի «Խոսքի ազատություն» ծրագրի եթերում: Լուցենկոյի խոսքով՝ գլխավոր դատախազությունը պատրաստ Է ապացուցել, որ «քաղաքական շոուի համար դժբախտ մարդկանց գնման նպատակով, որոնց բերում են այստեղ եւ հրահրում իշխանությունների դեմ, հարյուր հազարավոր դոլարների հանձնման վերաբերյալ բոլոր ժապավենները, տեսագրությունները, ինչպես նաեւ գործարար Սերգեյ Կուրչենկոյի հետ Սահակաշվիլիի խոսակցությունը իսկական են»:

Դեկտեմբերի 11-ին ավելի վաղ Կիեւի Պեչորյան շրջանային դատարանը չի բավարարել դատախազության միջնորդությունը եւ հրաժարվել Է Սահակաշվիլիի նկատմամբ որպես խափանման միջոց տնային կալանքն ընտրելը: Նա հետաքննության վարման ընթացքում ազատ Է արձակվել կալանքից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]