Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Չինական կողմն առաջընթաց Է արձանագրել ԵԱՏՄ-ի հետ «գոտու եւ ուղու» զուգորդման գործում

Չինական կողմն առաջընթաց Է արձանագրել ԵԱՏՄ-ի հետ «գոտու եւ ուղու» զուգորդման գործում

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարար Վան Ին Ռուսաստանի իր պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ Նյու Դելիում կայացած հանդիպմանն առաջընթաց Է արձանագրել «Մեկ գոտի, մեկ ուղի» չինական կառավարական նախաձեռնության եւ Եվրասիական տնտեսական միության զուգորդման գործում:

Համապատասխան հաղորդագրությունը զետեղված Է Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության կայքում: «ԵԱՏՄ-ի հետ «գոտու եւ ուղու» զուգորդումն արդեն վաղուց լավ արդյունքներ Է բերում, երկու երկրների համագործակցությունը հաջողությամբ առաջ Է ընթանում»,- ասել Է Վան Ին:

«Մեկ գոտի, մեկ ուղի» (հակիրճ՝ «գոտի եւ ուղի») նախաձեռնությունը հայեցակարգ Է, որը ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի կողմից առաջարկվել Է միջազգային բազմակողմ առեւտրաներդրումային նախագծերի ակտիվացման նպատակով՝ որքան կարելի շատ երկրների մասնակցությամբ եւ չինական կապիտալի օգտագործմամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]