1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ՀՀ ԱԻՆ-ում ստորագրվեց արտակարգ իրավիճակներում համագործակցության պլանը

ՀՀ ԱԻՆ-ում ստորագրվեց արտակարգ իրավիճակներում համագործակցության պլանը

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ ՀՀ ԱԻՆ և Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության միջև համագործակցության պլանի ստորագրման պաշտոնական արարողությունը: Համագործակցության պլանը մշակվել է 1994թ.-ին կնքված «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև արդյունաբերական վթարների, տարերային աղետների կանխարգելման և դրանց հետևանքների վերացման ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի հիման վրա:

Պլանը ստորագրվել է ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրեն, գեներալ-մայոր Մ.Ղազարյանի և Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետ գեներալ-լեյտենանտ Ա.Միխեևի կողմից: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից: 

Համագործակցության պլանով նախատեսված է ապահովել բնական և մարդածին արտակարգ իրավիճակների ծագման կամ ծագման վտանգների մասին ազդարարում և տեղեկատվության փոխանակում, համատեղ ուսումնավարժությունների անցկացում, վթարավերականգնողական փրկարարական աշխատանքների կազմակերպում և արտակարգ իրավիճակներում տուժածների կենսագործունեության ապահովման միջոցառումների իրականացում: 

Անդրադառնալով Համագործակցության պլանի բովանդակությանը՝ ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն ընդգծեց, որ տեղեկատվության փոխանակումը, ազդարարումը և համատեղ ուսումնավարժանքները աղետներին համատեղ դիմակայելու գործընթացի հիմնասյունային բաղադրիչներից են:

Համագործակցության պլանի խնդիրներից է նաև քիմիական, կենսաբանական և ճառագայթային վարակների ենթարկված տարածքների բացահայտումը, սանիտարական միջոցառումների, արտակարգ իրավիճակներից հետո վերականգնողական միջոցառումների համատեղ իրականացումը և այլն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]