1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Տիգրան Մանսուրյանը դարձել Է «Համագործակցության աստղի» դափնեկիր

Տիգրան Մանսուրյանը դարձել Է «Համագործակցության աստղի» դափնեկիր

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը ԱՊՀ-ի երկրների մշակույթի, գիտության եւ կրթության այլ գործիչների թվում դարձել Է «Համագործակցության աստղի» դափնեկիր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Պարգեւների հանձնման հանդիսավոր արարողությունը դեկտեմբերի 11-ին կայացել Է ԱՊՀ-ի մասնակից պետությունների ստեղծագործական ու գիտական մտավորականության՝ Մոսկվայում ընթացող համաժողովում:

«Համագործակցության աստղ» մրցանակը 2009 թվականից ավանդաբար շնորհվում Է արվեստի, գիտության եւ կրթության բնագավառում նշանակալի ձեռքբերումների համար: Դրա հիմնադիրներն են՝ Հումանիտար համագործակցության խորհուրդը եւ ԱՊՀ-ի մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը: Պարգեւի դրամական բաղադրիչը կազմում Է 2 մլն ռուբլի:

Այս տարի, Տիգրան Մանսուրյանից բացի, դափնեկիրներ են դարձել բալետմայստեր Յուրի Գրիգորովիչը (Ռուսաստան), գրականագատ Իվան Սավերչենկոն (Բելառուս), թատերական ղեկավար Տոլեուբեկ Ալպիեւը (Ղազախստան), մաթեմատիկոս Ալթայ Բորուբաեւը (Ղրղզստան), կոմպոզիտոր Եվգենի Դոգան (Մոլդովա), դերասան Իբոդուլլո Մաշրաբը (Տաջիկստան) եւ ուրիշներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]