1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Իրանի ԱԳ նախարարը կոչ Է արել ԵՄ-ին՝ չհետեւել ԱՄՆ-ի օրինակին միջուկային գործարքը քննարկելիս

Իրանի ԱԳ նախարարը կոչ Է արել ԵՄ-ին՝ չհետեւել ԱՄՆ-ի օրինակին միջուկային գործարքը քննարկելիս
ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը կոչ Է արել եվրոպական երկրներին՝ չհետեւել ԱՄՆ-ի օրինակին եւ «նոր անհարկի ճգնաժամի» տեղիք չտալ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը քննարկելիս, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մեր գլխավոր խնդիրն այժմ եվրոպական երկրներին այն հարցերի շուրջ տատանումների մասին նախազգուշացնելն Է, որոնք դուրս են գալիս միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի շրջանակներից, եւ Սպիտակ տան հետքերով ընթանալու մասին»,-գրել Է Զարիֆը «Նյու Յորք Թայմս» ամերիկյան թերթի համար պատրաստված նյութում, նշելով, որ «ԱՄՆ-ի անհուսալիությունը կլիմայից մինչեւ Պաղեստինին վերաբերող հարցերում կանխատեսելի Է դարձել»:

Զարիֆն ընդգծել Է, որ «միջուկային ծրագրի շուրջ կնքված գործարքը դիվանագիտության հազվագյուտ հաղթանակն Է դիմակայության նկատմամբ եւ սխալի կլիներ խախտել այն»: «Եվրոպան չպետք Է համակերպվի հերթական անհարկի ճգնաժամին միտված Վաշինգտոնի վճռականության հետ՝ լինի դա Իրանի հրթիռային ծրագիրը կամ մեր ազդեցությունը Մերձավոր Արեւելքում»,-նշել Է նա:

Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» 2015 թվականի հուլիսի 14-ի գիշերը պատմական համաձայնության են հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ: Երկարատեւ բանակցություններն ավարտվել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) ընդունմամբ:

2016 թվականի հունվարի 16-ին հայտարարվել Է ԳՀՀԾ-ի իրականացումն սկսելու մասին, որին հավանություն Է տրվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւով:

Այդ ծրագիրը նախատեսում Է ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների վերացում: Փոխարենը Թեհրանը պարտավորվել Է սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ այն դնելով միջազգային հսկողության ներքո, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]