Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Կորսիկայի ազգայնականների կոալիցիան հաղթանակ Է տարել տարածաշրջանային Ժողովի ընտրություններում

Կորսիկայի ազգայնականների կոալիցիան հաղթանակ Է տարել տարածաշրջանային Ժողովի ընտրություններում

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգայնականների «Հանուն Կորսիկայի» կոալիցիան, որի մեջ մտնում են ինչպես կղզու ինքնավարության ընդլայնման կողմնակիցները, այնպես Էլ քաղաքական գործիչներ, որոնք հանդես են գալիս Ֆրանսիայից անկախանալու օգտին, համոզիչ հաղթանակ Է տարել տարածաշրջանային Ժողովի ընտրություններում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է France-Presse գործակալությունը:

Դեկտեմբերի 10-ին Կորսիկայում կայացել Է կղզու Ժողովի երկու դեպարտամենտները՝ Վերին Կորսիկան եւ Հարավային Կորսիկան միավորող տեղական ինքնակառավարման միասնական մարմնի՝ Ժողովի ընտրությունների երկրորդ փուլը:

Վճռվում Էր 63 պատգամավորական մանդատների ճակատագիրը: Քվեարկությանը կարող Էին մասնակցել ձայնի իրավունք ունեցող 234 հազար կորսիկացիներ: Բոլոր քվեաթերթիկների հաշման արդյունքում հայտարարվել Է, որ «Հանուն Կորսիկայի դաշինքը» հաղթանակ Է տարել՝ հավաքելով ձայների 56,5 տոկոսը: Ազգայնականների մոտակա հետապնդողները՝ կորսիկացի աջերը, երկրորդ տեղն են գրավել 18,20 տոկոս արդյունքով: Երրորդ տեղում Ֆրանսիայում կառավարող «Առաջ, հանրապետություն» նախագահամետ կուսակցության ներկայացուցիչներն են, որոնց օգտին տրվել Է ձայների 12,67 տոկոսը: Ցուցակը եզրափակում են «Հանրապետականները», որոնք հավաքել են ձայների 12,57 տոկոսը:

«Հանուն Կորսիկայի» դաշինքը հաստատել Է ընտրությունների՝ մեկ շաբաթ առաջ կայացած առաջին փուլում ձեռք բերած իր հաջողությունները: Այն ժամանակ ազգայնականները՝ Ժիլ Սիմեոնիի գլխավորությամբ, վստահորեն գրավեցին առաջին փուլը՝ հավաքելով ձայների 45,36 տոկոսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]