1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Բելառուսի պետական թանգարանում Մարշալ Բաղրամյանի ծննդյան 120-ամյակին նվիրված ցուցահանդես է բացվել

Բելառուսի պետական թանգարանում Մարշալ Բաղրամյանի ծննդյան 120-ամյակին 
նվիրված ցուցահանդես է բացվել

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի Հանրապետությունում ՀՀ դեսպանության և «Անիվ» հայագիտական հետազոտությունների զարգացման հիմնադրամի աջակցությամբ Բելառուսի ռազմական պատմության պետական թանգարանում դեկտեմբերի 8-ին տեղի ունեցավ ցուցահանդես՝ նվիրված մարշալ Հովհաննես Բաղրամյանի ծննդյան 120-ամյակին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Միջոցառմանը ներկա էին ԲՀ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, բելառուս զինվորականներ, ուսանողներ և մտավորականության ներկայացուցիչներ:

Դեսպան Եսայանը, ելույթ ունենալով ցուցահանդեսին, շնորհակալություն հայտնեց բելառուս ժողովրդից՝ մարշալ Բաղրամյանի ծննդյան 120-ամյակին նվիրված ցուցահանդեսը կազմակերպելու և Հայրենական մեծ պատերազմի հրամանատարների ու հերոսների, ինչպես նաև ընդհանուր հաղթանակի մասին հիշողությունը վառ պահելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]