Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԳՖՀ-ի ԱԳ նախարարը պաշտպանել Է Եվրոպայի Միացյալ Նահանգներ ստեղծելու գաղափարը

ԳՖՀ-ի ԱԳ նախարարը պաշտպանել Է Եվրոպայի Միացյալ Նահանգներ ստեղծելու գաղափարը

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԳՖՀ-ի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը պաշտպանել Է մինչեւ 2025 թվականը Եվրոպային Միացյալ Նահանգներ ստեղծելու իր կուսակից ՝ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Մարտին Շուլցի գաղափարը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նախարարը նշել Է, թե հաճախ են քաղաքական գործիչներին քննդադատում ԵՄ-ի զարգացման տեսլականի բացակայության համար. «Այժմ նրանցից մեկը՝ Մարտին Շուլցը, Եվրոպայի հետագա զարգացման գաղափար Է տվել, եւ իսկույն բոլորը հարձակվել են նրա վրա»,- ասել Է նախարարը՝ դեկտեմբերի 10-ին ելույթ ունենալով ARD հեռուստաալիքի եթերում: Գաբրիելի կարծիքով՝ Շուլցի առաջարկը միտված Է «եվրամիությունը «քաղաքացիների շահերի ներկայացուցչին» վերածելուն»: «Դա իրոք անհրաժեշտ Է»,- ընդգծել Է ԱԳ նախարարը:

«Այդ գաղափարը հավանաբար իրատեսական Է միայն իմ թոռների սերնդի համար»,- այդ կապակցությամբ նշել Է Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը ZDF ալիքի եթերում:

Անցաթ շաբաթ ԳՍԴԿ-ի առաջնորդ Մարտին Շուլցը կոչ Է արել խորացնելու եվրոպական ինտեգրացումը եւ մինչեւ 2025 թվականն ստեղծելու «Եվրոպայի Միացյալ Նահանգներ»: «Անհրաժեշտ Է եվրոպական սահմանադրական համաձայնագիր, որը կստեղծի դաշնային Եվրոպա»,- հայտարարել Է Շուլցը:

ԳՍԴԿ-ի ղեկավարը հայտնել Է այդ համաձայնագիրը վավերացման համար Եվամիության անդամ երկրներին ներկայացնելու պլանների մասին, եւ դաշինքի այն անդամները, որոնք կհրաժարվեն փաստաթղթից, քաղաքական գործչի կարծիքով, պետք Է լքեն Եվրամիությունը:

Շուլցը կարծիք Է հայտնել, որ միայն ամրապնդված միությունը կկարողանա դիմակայել աջ ազգայնականների շարժմանը, որն ուժեղանում Է Գերմանիայում, Ավստրիայում, Ֆինլանդիայում, Ֆրանսիայում եւ Նիդեռլանդներում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]