Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Եվրոպայում ձյան սաստիկ տեղումները տրանսպորտային հաղորդակցության քաոս են առաջացրել

Եվրոպայում ձյան սաստիկ տեղումները տրանսպորտային հաղորդակցության քաոս են առաջացրել

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին չորս տարում ձյան ամենասաստիկ տեղումներն ավիաչվերթերի բազմաթիվ չեղարկումների եւ ուշացումների են հանգեցրել Մեծ Բրիտանիայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են տեղական զանգվածային լրատվամիջոցները:

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի գլխավոր օդանավակայանը՝ Հիթրոուն, առայժմ պաշտոնապես համարվում Է բաց, սակայն չվերթերը կատարվում են մեծ ուշացումներով: Իշխանությունները հաղորդում են երկրի ավտոճանապարհներին ձնահյուսերի եւ վթարների, մի շարք շրջաններում ԷլեկտրաԷներգիայի մատակարարման ընդհատումների մասին:

Ավելի քան 300 չվերթ Է չեղարկվել ձյան տեղումների եւ օդի զրոյական ջերմաստիճանի պատճառով Գերմանիայի ֆինանսական մայրաքաղաք Ֆրանկֆուրտում, չորս ժամով փակվել Է Դյուսելդորֆի օդային նավահանգիստը: Արեւմտյան Հռենոս Վեստֆալիայի երկրամասում նկատվում են գնացքների ուշացումներ, դրանց մի մասն ուղարկվել Է այլ կայարաններ:

Ֆրանսիայում 300 ուղեւորներով լաստանավը սաստիկ քամու պատճառով խրվել Է ծանծաղուտը Կալեի նահավանգստի շրջանում: Ոչ ոք չի տուժել, բայց նավարկության զգալի դժվարություններ են առաջացել նավահանգիստ մտնելիս եւ այնտեղից դուրս գալիս:

Տեղատարափ անձրեւները Կորսիկայի իշխանություններին հարկադրել են փակել կղզու, նրառյալ մայրաքաղաքի օդանավակայանները, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]