Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Բեռլինում բողոքի ակցիայի մասնակիցներն այրել են Իսրայելի դրոշները

Բեռլինում բողոքի ակցիայի մասնակիցներն այրել են Իսրայելի դրոշները

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երուսաղեմի վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշումից հետո շուրջ 2,5 հազար մարդ ցույց Է կազմակերպել Բեռլինում, որի ընթացքում այրել են Իսրայելի դրոշները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Bild տաբլոիդը:

Ինչպես գրել Է հրատարակությունը, դեկտեմբերի 10-ին բողոքի ակցիա Է անցկացվել Նոյքյոլնի օկրուգում: Ցուցարարներն այրել են Իսրայելի դրոշներն ի նշան ԱՄՆ-ն դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու դեմ բողոքի: Ակցիայի ընթացքում ձերբակալվել Է 11 մարդ:

Գերմանիայի իշխանությունները դատապարտել են ցուցարարների գործողությունները: «Մենք չենք ընդունում, երբ հրեաներին կամ Իսրայել պետությանը վիրավորում են նման ամոթալի ձեւով»,- հրատարակությանը հայտարարել Է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Թոմաս դե Մեզիերը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]