Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ճապոնիան, ԱՄՆ-ը եւ Հարավային Կորեան համատեղ վարժանքներ են սկսել ԿԺԴՀ-ի շուրջ իրադրության սրման ֆոնին

Ճապոնիան, ԱՄՆ-ը եւ Հարավային Կորեան համատեղ վարժանքներ են սկսել ԿԺԴՀ-ի շուրջ իրադրության սրման ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիան, ԱՄՆ-ը եւ Հարավային Կորեան դեկտեմբերի 11-ին համատեղ ռազմածովային վարժանքներ են անցկացնում Կորեական թերակղզում իրադրության սրման ֆոնին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Ճապոնիայի ծովային ինքնապաշտպանության ուժերի շտաբը:

«Հյուսիսային Կորեայի կողմից շարունակվող միջուկային փորձարկումների եւ հրթիռային արձակումների պատճառով մեր երկրի անվտանգության հետ կապված իրադրության սրվելու ֆոնին անցկացվող վարժանքներն ուղղված են ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի ռազմածովային ուժերի հետ համակարգման խորացմանը եւ մեր երկրների հարաբերությունների ամրապնդմանը»,- ասված Է շտաբի հաղորդագրության մեջ:

Նշվում Է, որ վարժանքները կտեւեն երկու օր: Ճապոնական կողմից վարժանքներին կամասնակցի «Տյոկայ» Էսկադրային ականակիրը, իսկ ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի ռազմածովային ուժերի կողմից՝ «բազմաթիվ ռազմանավեր», հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]