Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ մեքենաների համար դժվարանցանելի է

Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ մեքենաների համար դժվարանցանելի է

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 10-ի ժամը 17:00-ի դրությամբ՝ հանրապետության ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ Է:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, Մերկասառույցի պատճառով ծանրաքաշ մեքենաներին ժամանակավորապես խորհուրդ չի տրվում երթևեկել Վարդենյաց լեռնանցքով:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]