Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Երաժիշտ Քրիս Ռին շտապ հոսպիտալացվել է Օքսֆորդի համերգի ժամանակ

Երաժիշտ Քրիս Ռին շտապ հոսպիտալացվել է Օքսֆորդի համերգի ժամանակ

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի երաժիշտ Քրիս Ռին կորցրել է գիտակցությունն Օքսֆորդում իր համերգի ժամանակ, տեղեկացրել է The Guardian-ը։

66-ամյա երգիչը մեկ տարի առաջ ուղեղի կաթված  է տարել։

«Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, հաղորդում է , որ Օքսֆորդի համերգը 35-րդն էր շրջագայությանը նախատեսված 37 ելույթներից։

Ինչպես հայտնում են ականատեսները, Ռին երգել է արդեն 40-45 րոպե, երբ հանկարծ բռնվել է խոսափողից և ընկել։ Ունկնդիրներին տեղեկացրել են, որ համերգը չեչարկված է, իսկ երաժշտին շտապօգնության մեքենայով անհապաղ հասցրել են հիվանդանոց։

Բժիշկներն ասել են, որ նրա վիճակը «կայուն է», այլ մանրամասներ չեն հաղորդվում։

 

Լուսանկարը՝  epa/vostock-photo


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]