Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՀՀ գլխավոր դատախազությունը և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան համագործակցության հուշագիր են ստորագրել

ՀՀ գլխավոր դատախազությունը և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան համագործակցության հուշագիր են ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային հակակոռուպցիոն օրը՝ դեկտեմբերի 9-ին Իրավաբանների հայկական ասոցիացիայի և կողմից կազմակերպվել էր հակակոռուպցիոն միջոցառում, որի շրջանակներում  համագործակցության հուշագիր են ստորագրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի և Հայաստանի ՔԿՀ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի  քարտուղարության համակարգող, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանի միջև: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիայից՝ հավելելով. «Կողմերը համաձայնվում են համագործակցել հետևյալ ուղղություններով՝ 

*Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի կանխարգելման և կոռուպցիոն ռիսկերի նվազեցման ապահովում,

*Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի  արդյունավետության բարձրացում,

*հակակոռուպցիոն ոլորտում իրավապահ մարմիների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համագործակցության զարգացում,

*քաղաքացիների՝ կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտության և այդ պայքարի միջոցների վերաբերյալ իրազեկության մակարդակի բարձրացում, Դատախազության և Կոալիցիայի կողմից հակակոռուպցիոն ոլորտում կատարված աշխատանքների և դրանց արդյունքների ներկայացում,

*կոռուպցիայի դեմ պայքարում ֆիզիկական և իրավաբանական անձանց շահերի և իրավունքների պաշտպանության ապահովում,

*հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացում, կոռուպցիոն ռիսկեր պարունակող օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի նախագծերի մշակման գործում համագործակցության զարգացում, այդ թվում` միջազգային փորձի համեմատական վերլուծությունների իրականացման և այլ փորձագիտական աջակցության տեսքով,

*կոռուպցիոն ռիսկեր պարունակող օրենսդրության համապատասխան բարեփոխումների առաջարկությունների ներկայացում:

Հայաստանի Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիա. հիմնադրվել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ 2014թ.-ի նոյեմբերի 28-ին, որին անդամակցում է շուրջ 95 ՔՀԿ-ներ` Երևանից և ՀՀ մարզերից: Կոալիցիան հիմնադրվել է Եվրոպական Միության աջակցությամբ իրականացված «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում»: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]