Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սպասվող լրահոս. 11.12.2017

Սպասվող լրահոս. 11.12.2017

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Մատենադարանում  կկայանա Համընդհանուր իրավունքներին նվիրված ամենամյա մրցանակաբաշխությունը։ Այս տարի այն համընկնում է Մարդու իրավունքների օրվա հետ: Կազմակերպիչներն են՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը, Հայաստանում ԵՄ պատվիրակությունը, Եվրախորհրդի երևանյան գրասենյակը, ՀՀ-ում ԱՄՆ-ի, Միացյալ Թագավորության, Գերմանիայի ու Ֆրանսիայի դեսպանատները: Միջոցառմանը ներկա կլինեն նշված կառույցների ղեկավարները, ովքեր էլ կհանձնեն մրցանակներ համապատասխան անվանակարգերում շահողներին։ 

Մամուլի ասուլիսով հանդես կգա ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Էյջի  Տագուչին: Նա կներկայացնի հայ-ճապոնական հարաբերությունները, համագործակցության նոր հեռանկարներն ու հնարավորությունները: 

Լրագրողների հետ կհանդիպի Նաիրիտ գործարանի արհմիության նախագահ Հրաչյա Թադևոսյանը: Նա կխոսի նաիրիտցիների կողմից  վերջերս կազմակերպվող ցույցերի մասին, կանդրադառնա  Նաիրիտի խնդիրներին ու առաջիկա անելիքներին: 

Դադիվանքում հայտնաբերված գաղտնարանի մասին մանրամասներ կհաղորդի  Արցախի հնագիտական արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը: Գաղտնարանը հայտնաբերվել է Դադիվանքի վանական համալիրի փոքր գմբեթով եկեղեցու հիմքի ուսումնասիրման ժամանակ: Համլետ Պետրոսյանը կխոսի նաև առաջիկա ծրագրերի մասին: 

Այսօր տեղի կունենա Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի փակման գալա համերգը, որն ուղիղ եթերում կհեռարձակի աշխարհի առաջատար դասական երաժշտական ալիքը՝ MEDICI.TV-ին։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ կկատարի Ավետ Տերտերյանի Երրորդ սիմֆոնիան և Արամ Խաչատրյանի Երկրորդ՝ «Զանգերով սիմֆոնիան»: Խաչատրյանի փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահի հովանու ներքո։ 

«Մոսկվա» կինոթատրոնում կկայանա Վրեժ և Տարոն Պետրոսյանների «Պոեմ միայնակ գայլի մասին» գեղարվեստա-վավերագրական ֆիլմի պրեմիերան: 

Մեկնարկում է դահուկային սպորտի մրցաշրջանը: Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի փոխնախագահ Գագիկ Սարգսյանը լրագրողների հետ հանդիպմանը կներկայացնի մրցաշրջանի մանրամասները: Նախատեսված է նաև համագործակցության հուշագրի կնքում  Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի և Հայաստանի պարալիմիկ կոմիտեի միջև: Ներկա կլինի Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանը: 

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]