Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Նախագահը մասնակցել է տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովին

Նախագահը մասնակցել է տեղական ինքնակառավարման և տարածքային 
կառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովին
ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է տարածքային կառավարման և զարգացման նախարարության և «Հայաստանի համայնքների միություն» հասարակական կազմակերպության կողմից Դիլիջանում դեկտեմբերի 8-9-ը անցկացվող տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովի ամփոփիչ նիստին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, խորհրդաժողովին մասնակցել են մարզպետներ, համայնքապետներ, կենտրոնական բանկի, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի, «Քաղաքապետների դաշնագիր-արևելք» ծրագրի, «Քաղաքապետները՝ հանուն տնտեսական զարգացման», համայնքներում էներգաարդյունավետության և այլ ծրագրերի ներկայացուցիչներ: Օրակարգի շրջանակներում քննարկվել են Հայաստանի տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման խնդիրները, անդրադարձ է կատարվել մարզերում ու համայնքներում տնտեսական զարգացմանը միտված ծրագրերին, Հանրապետությունում իրականացվող վարչատարածքային բարեփոխումների ընթացքին, համայնքների խոշորացման գործընթացին: Կենտրոնական բանկի ներկայացուցիչներն իրենց ելույթներում ներկայացրել են համայնքների զարգացման, ֆինանսական ներգրավվածության, ֆինանսավորման այլընտրանքային հնարավորությունները:

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն ամփոփել է համայնքների խորհրդաժողովի արդյունքները, խոսել ոլորտի հիմնախնդիրների մասին, որից հետո խոշորացված մի շարք համայնքների ղեկավարներ ներկայացրել են գործունեության մեկ տարվա ձեռքբերումները, արձանագրված հաջողությունները, առկա խնդիրները և առաջարկվող լուծումները:

Նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդաժողովի ամփոփիչ նիստում հանդես է եկել ելույթով, պատասխանել միջոցառման մասնակիցներին հետաքրքրող հարցերին:
 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]