1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Իրինա Սլուցկայայի մասնակցությամբ մեկնարկել է Կարապի լճի սահադաշտի հերթական տարեշրջանը

Իրինա Սլուցկայայի մասնակցությամբ մեկնարկել է Կարապի լճի սահադաշտի 
հերթական տարեշրջանը

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չմշկասահքի, ձմեռային մարզաձևերի և ակտիվ հանգստի սիրահարների համար  Կարապի լիճը կրկին վերածվել է սահադաշտի: Արդեն 13-րդ տարեշրջանի հանդիսավոր բացումն իրենց ցուցադրական ելույթներով ազդարարել են Երևանի Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցի սաները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մայրաքաղաքի բնակիչների ու հյուրերի կողմից սպասված միջոցառմանը հետևել են նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, հանրահայտ ռուս գեղասահորդուհի, համաշխարհային սպորտի լեգենդ Իրինա Սլուցկայան, Երևանի քաղաքապետի խորհրդական Գոռ Վարդանյանը:

Սահադաշտը գործելու է մինչ 2018 թվականի մարտի 1-ը, ամեն օր՝ առավոտյան ժամը 11:00-ից մինչ 22:00-ը, բացառությամբ ժամը 16:00-18:00-ը տևող տեխնիկական ընդմիջման: Սկսնակ սահորդներին այստեղ կօգնեն հմուտ մարզիկները: 

Սահադաշտում սահելու մեկ ժամվա արժեքը սեփական չմուշկներով 500 դրամ է, իսկ չմուշկի վարձույթի դեպքում՝ 1000 դրամ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]