Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ռեքս Թիլերսոնը հայտնել է ԱՄՆ դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու ժամկետները

Ռեքս Թիլերսոնը հայտնել է ԱՄՆ դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու 
ժամկետները

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, որ Իսրայելում ԱՄՆ դեսպանատան տեղափոխումը Երուսաղեմ կարող է մեկ տարուց ավել տևել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Russia Today-ը:

«Դա տեղի չի ունենա այս տարի: Հնարավոր է, որ հաջորդ տարի էլ տեղի չունենա: Միևնույն ժամանակ, նախագահը ցանկանում է, որ մենք այս հարցում հետևողականություն դրսևորենք»,- հայտարարել է Թիլերսոնը:

Նա հավելել է, որ Երուսաղեմում դեսպանատան շենքը կառուցելուց առաջ հարկավոր է դրա համար տեղ ստանալ, աշխատանքների պլան կազմել, ստանալ բոլոր անհրաժեշտ թույլտվությունները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]