Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Արսեն Ջուլֆալակյանը, Արթուր Ալեքսանյանը և Մաքսիմ Մանուկյանը հանդիպեցին ԵՊՀ ուսանողների հետ

Արսեն Ջուլֆալակյանը, Արթուր Ալեքսանյանը և Մաքսիմ Մանուկյանը հանդիպեցին ԵՊՀ 
ուսանողների հետ

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբիշներ, աշխարհի չեմպիոններ Արթուր Ալեքսանյանը, Արսեն Ջուլֆալակյանը և Մաքսիմ Մանուկյանը հանդիպեցին ԵՊՀ ուսանողների հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ըմբիշները մինչ ուսանողների հետ հանդիպումը եղան ԵՊՀ վերանորոգված մարզադահլիճում: Պատասխանելով ուսանողների բազմաբնույթ հարցերին՝մարզիկները խոսեցին անցած ուղու, նպատակների մասին:

«Սպորտում, եթե դու պրոֆեսիոնալ մարզիկ ես, ապա պետք է պատրաստ լինես պայքարելու թե մրցակցիդ, թե մրցավարների դեմ: Հայաստանն այն երկիրն է աշխարհում, որտեղ մրցավարները երբեք ի օգուտ մեզ չեն լինի»,-ուսանողների հարցին ի պատասխան ասաց Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը:

Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանն էլ խոսեց մոտիվիացիայի մասին` մասնավորապես փաստելով. «Ասում են՝ մոտիվացնում է սերը: Գիտնականներն են այդպես ասում: Տիտանական աշխատանք է այդ մեդալները նվաճելը: Չեք էլ կարող պատկերացնել: Բացառված է, որ գնաս մրցումների և առանց մոտիվացիայի մեդալակիր դառնաս»:

Ուսանողուհիներն անգամ հետաքրքրվեցին, թե որն է Արթուր Ալեքսանյանի համար աղջկա իդեալը, ինչին օլիմպիական չեմպիոն տվեց հստակ պատասխան. «Խելացի լինի, առավել կարևոր է, որ հայ լինի»:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]