Առաջիկա տարիներին ՀՀ կառավարությունը կշարունակի սոցիալական աջակցություն տրամադրել սահմանամերձ համայնքներին
ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունն առաջիկա տարիներին կշարունակի սոցիալական աջակցություն տրամադրել սահմանամերձ համայնքներին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Նախագծով առաջարկվում է սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին օրենքի գործողության ժամկետը 2018-ից երկարաձգել մինչև 2021 թ.:
«Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ընդունվել է 2014 թ.: Սահմանամերձ համայնքների բնակիչներին աջակցությունը տրամադրվում է բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի՝ մասնակի և հողի հարկի ու գույքահարկի ամբողջությամբ փոխհատուցման ձևով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում