1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստանի խորհրդարանն ընդունեց ՀՀ 2018թ. պետական բյուջեի նախագիծը

 Հայաստանի խորհրդարանն ընդունեց ՀՀ 2018թ. պետական բյուջեի նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ազգային ժողովը քվեարկությամբ հաստատեց Հայաստանի Հանրապետության 2018թ. պետական բյուջեի նախագիծը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ 2018թ. պետական բյուջեի նախագծին կողմ քվեարկեց 64, դեմ՝ 35 պատգամավոր:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի խոսքով՝ կառավարությունը բավականին հեռանկարային ծրագիր է ներկայացրել. 2018 թվականի բյուջեն նպատակային է, միտված ապագային:  «Մենք կարծում ենք, որ այս բյուջեն իրատեսական եւ կայունացման բյուջե էԲնականաբար, մենք պետք է հետեւողական լինենք այն բոլոր դրույթների իրականացմանը, որոնք դրված են բյուջեում: Մենք ողջունում ենք այն, քանի որ  այսօրվա Կառավարությունը պահի խնդիր չի լուծում»,-նշում է Վահրամ Բաղդասարյանը:

Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցությունը ՀՀ 2018թ. պետական բյուջեի նախագիծը համարում է տնտեսական զարգացման համար հիմքեր ստեղծող և որոշ չափով գոտիները ձգելու փաստաթուղթ: ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նշում է. «Կա վստահություն կառավարության նախաձեռնած բարեփոխումների հանդեպ, և լիահույս ենք, որ նույնիսկ այս տարվա համար նախատեսած տնտեսական ցուցանիշներն ավելին կլինեն և թույլ կտան այնպիսի հիմքեր ստեղծել, որոնք կդառնան սոցիալական լարվածությունը մեղմելու, երկիրը որակական նոր մակարդակի բարձրացնելու հնարավորություն»:

Քվեարկությունից առաջ վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցավ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նա նշեց, որ բյուջեի ներկայացված նախագիծը լուրջ հիմքեր չի ստեղծում տնտեսական աճի և տնտեսական զարգացման համար, ուստի իրենք չեն կարող կիսել դրա քաղաքական պատասխանատվությունը ու դեմ են քվեարկելու: Բյուջեի նախագծին դեմ քվեարկեց նաև «Ելք» խմբակցությունը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]