1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Պետգույքի կառավարման վարչության տնտեսած 5 մլն դրամը կվերադարձվի պետբյուջե

Պետգույքի կառավարման վարչության տնտեսած 5 մլն դրամը կվերադարձվի պետբյուջե

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գործադիրի որոշմամբ ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության օպտիմալացման գործառույթների իրականացումից տնտեսված 5 մլն դրամը կվերադարձվի պետբյուջե` ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին որոշման նախագիծը ներկայացրեց Պետգույքի  կառավարման վարչության պետ Արման Սահակյանը:

Գործադիրը լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում, որի արդյունքում կառուցապատողները ստիպված չեն լինի ընդունող հանձնաժողովների կազմում ներգրավել այն մատակարար կազմակերպությունների ներկայացուցիչներին, որոնք այդ կառուցապատման համար հաստատված ճարտարապետաշինարարական նախագծի պայմաններին և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պարտադիր պահանջներին համապատասխան չեն տրամադրել տեխնիկական պայման և որևէ փոփոխություն չի կատարվել արդեն իսկ շահագործվող որևէ ենթակառուցվածքում:

Նշված գործընթացի կարգավորման արդյունքում, բազմաթիվ դեպքերում, կկրճատվեն ընդունող հանձնաժողովների կազմերը, իսկ կառուցապատողների համար էապես կպարզեցվի ու կհեշտացվի ներկայումս իրականացվող վարչարարությունը: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]