Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Տեսչական մարմնի գործունեության արդյունավետությունը կբարձրանա

Տեսչական մարմնի գործունեության արդյունավետությունը կբարձրանա

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց «Տեսչական մարմինների մասին» և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը նշեց, որ նախագծերի ընդունմամբ ակնկալվում է ամրագրել տեսչական մարմինների նոր կարգավիճակը և կառավարման առանձնահատկությունները:

«Օրինագծի նպատակը տեսչական մարմնի կարգավիճակի հստակեցումն է, որն ուղղված է տեսչական մարմնի գործունեության արդյունավետության բարձրացմանը: Ներկայացվող նախագիծն ամրագրում է տեսչական մարմնի նոր կարգավիճակ, որի համաձայն տեսչական մարմինը կառավարությանը ենթակա պետական մարմին է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Գաբրիելյանը։

Նախագիծը նպատակ է հետապնդում հստակ սահմանել տեսչական մարմինների իրավական վիճակը, ապահովել տեսչական մարմնի անկախությունը և ՀՀ կառավարության աշխատակազմի իրավասությունը տեսչական մարմինների բնականոն գործունեության համակարգման հարցում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]