Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Օրինագծերի ընդունումը կնպաստի համայնքների անասնաբույժների ինստիտուտի ձևավորմանը

Օրինագծերի ընդունումը կնպաստի համայնքների անասնաբույժների ինստիտուտի 
ձևավորմանը

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց «Տեղական ինքնակառավարման մասին» և հարակից օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, օրինագծերի ընդունումը կնպաստի համայնքների անասնաբույժների ինստիտուտի ձևավորմանը, որի արդյունքում հնարավոր կլինի ապահովել կայուն և վերահսկելի անասնահամաճարակային իրավիճակ, սննդամթերքի անվտանգության ապահովման համակարգում հիմնական խնդիրը՝ կենդանական ծագման մթերքի անվտանգության և շրջանառության փուլերում պատշաճ վերահսկողությունը: Օրենքների նախագծերով առաջարկվում է, մասնավորապես՝ սահմանել անասնաբուժության բնագավառում համայնքի ղեկավարի կամ քաղաքապետի սեփական կամ պարտադիր լիազորությունները:

Արդյունքում համայնքի ղեկավարը ստանձնում է իր աշխատակազմում հաստիքային անասնաբույժների միջոցով համայնքի տարածքում անասնագլխաքանակի անասնաբուժական սպասարկման լիազորություն: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]