Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Երևանում կկառուցվի բազմաֆունկցիոնալ բիզնես կենտրոն. կստեղծվի 1000 աշխատատեղ

Երևանում կկառուցվի բազմաֆունկցիոնալ բիզնես կենտրոն. կստեղծվի 1000 
աշխատատեղ

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունն ընդունեց «Նորք հոգեբուժական կենտրոն» ԲԲԸ-ի կանոնադրական կապիտալը նվազեցնելու և պետական գույքն օտարելու մասին» որոշում: ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը նշեց, որ Նորք Մարաշում գտնվող համապատասխան գույքն ուղղակի վաճառքի ձևով օտարվելու է «Հին Նորք» բիզնես կենտրոն» ՓԲԸ-ին:

«Պայմանագրի կնքումից հետո 3 տարվա ընթացքում բիզնես կենտրոնը հիմնադիրների մասով փոխկապակցված «Սոֆթ Կոնստրակտ» ՍՊԸ-ի հետ համատեղ կիրականացնի 3 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի ներդրում՝ բազմաֆունկցիոնալ բիզնես կենտրոն կառուցելու նպատակով և կստեղծի 1000 աշխատատեղ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Սահակյանը:

Այս ընկերությունները մասնագիտացված են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում և վերջիններիս ստեղծած համակարգչային ծրագրերը մեծ ճանաչում ունեն ոչ միայն Հայաստանում, այլև երկրի սահմաններից դուրս: Ներդրումային ծրագրի իրականացման արդյունքում Երևանը կունենա նոր, համաշխարհային ստանդարտներին համապատասխան բիզնես կենտրոն: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]