Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կառավարությունը կշարունակի սուբսիդավորել պարարտանյութի ու սերմնացուի տրամադրման ծրագրերը

Կառավարությունը կշարունակի սուբսիդավորել պարարտանյութի ու սերմնացուի 
տրամադրման ծրագրերը

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հաջորդ տարի չի իրականացնի գյուղացներին մատչելի գնով դիզվառելիքի սուբսիդավորման ծրագիրը, փոխարենը կշարունակի պարարտանյութի ու սերմնացուի մասով ծրագրերը: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

«Փորձում ենք գյուղացիներին մատչելի գներով ապահովել տեղական սերմնացուով, հավանաբար ներմուծման խնդիր այլևս չի լինի: Այս տարի աշնանացան սերմը չի սուբսիդավորվել կառավարության կողմից, պարզապես տեղական արտադրողը մատչելի գնով է այն հատկացրել գյուղացիներին՝ անմիջապես վճարման դիմաց: Այսինքն՝ գյուղացին նախօրոք պետք է վճարի, որպեսզի օգտվի մատչելի սերմնացուից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց նախարարը: 

Հարցին, թե դա չի՞ հանգեցրել ծավալների կրճատմանը՝ հաշվի առնելով այն, որ հողագործները գումարի խնդիր ունեն, Իգնատի Առաքելյանը պատասխանեց. «Այս տարի նախորդ տարվա համեմատ պարարտանյութի ծավալների նվազեցում չի եղել, վճարվել է, ապրանքը գնվել է: Դիզվառելիքի առումով պահանջարկի մոտ 30 տոկոսի չափով նվազեցում է եղել, բայց դիզվառելիքը սուբսիդավորում էր պետական բյուջեից: Սերմերի առումով աշնանացան սերմ չենք ներկրել, իսկ գարնանացան սերմը բերել ենք ըստ մարզպետարանների կողմից հաստատված վճարման պահանջարկի»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am