Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԱԳ փոխնախարարն անդրադարձավ Մոսկվայի օդանավակայանում Արա Բաբլոյանի հետ կապված դեպքին

ԱԳ փոխնախարարն անդրադարձավ Մոսկվայի օդանավակայանում Արա Բաբլոյանի հետ 
կապված դեպքին

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության նիստից հետո Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն անդրադարձավ խորհրդարանում պատգամավոր Սասուն Միքայելյանի կողմից հնչեցրած հարցին, ըստ որի՝ Մոսկվայի օդանավակայանում Հայաստանի ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին մանրամասն ստուգել են,  պահանջել հանել գոտին:

«Այդ մասին հատուկ համաձայնագիր չկա, բայց մենք այդ հարցին ուշադրություն դարձնելու ենք, որովհետև ընդհանուր առմամբ պետությունների միջև պետք է գործի փոխգործակցության սկզբունքը՝ անկախ նրանից՝ կա համաձայնություն, թե ոչ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Շավարշ Քոչարյանը:

Նրա խոսքով, առաջիկայում հայկական կողմը հետամուտ է լինելու, որ փոխադարձության սկզբունքը գործի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]