Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Դեկտեմբեր

Շավարշ Քոչարյանը Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումների արդյունք է համարում շփման գծում լարվածության թուլացումը


ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը դժվարանում է ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի հետ կապված հստակ գնահատական տալ, քանի որ Ադրբեջանը բանակցությունների սեղանի շուրջ տալիս է համաձայնություն, սակայն հետո խոչընդոտում գործնթացը: Քոչարյանն այդ մասին նշեց՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործեր նախարարների՝ դեկտեմբերի 6-ի հանդիպման արդյունքներին:

«Եթե Ադրբեջանն իրոք ցանկանում է ստատուս քվոյի փոփոխություն, ապա պետք է այդ գործելաոճը դադարեցնի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց փոխնախարարը:

Անդրադառնալով արտգործնախարարների՝ հաջորդ տարեսկզբին կայանալիք հանդիպմանը և հարցին, թե ի՞նչ ակնկալել, Շավարշ Քոչարյանն ասաց, որ կարող ենք մի բան արձանագրել՝ հանդիպումները, որոնք դարձել են հաճախակի, համընկնում են նաև այն հանգամանքի հետ, որ լարվածությունը շփման գծում նվազել է: «Այդ տեսակետից հանդիպումները դրական են»,- ընդգծեց Շավարշ Քոչարյանը:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ