Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Կառավարությունը դրական է վերաբերվել Միհրան Պողոսյանի նախագծին, սակայն առայժմ ձեռնպահ է մնում այն ընդունելուց

Կառավարությունը դրական է վերաբերվել Միհրան Պողոսյանի նախագծին, սակայն 
առայժմ ձեռնպահ է մնում այն ընդունելուց

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանի՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական առաջարկի վերաբերյալ կառավարության վերաբերմունքը հիմնականում դրական է, սակայն այն ևս մեկ անգամ կքննարկվի: Կառավարության նիստում ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է  մի շարք վարչական իրավախախտումներով հնարավորություն ընձեռել անձին, որ եթե ութօրյա ժամկետում կամովին կատարի վճարումը, ապա ունենա զեղծված վարչական տուգանք: «Մեր դիրքորոշումը դրական է, սակայն առաջարկում ենք ձեռնպահ մնալ այս նախագծի ներկայացումից ներկա փուլում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց նախարարը:

Հարությունյանի խոսքով՝ այս փուլում ձեռնպահ մնալու պատճառներից մեկն այն է, որ ներկայացվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգիրքը և առաջարկ կա դա քննարկել այդ քննարկումերի ժամանակ, երկրորդ հանգամանք այն է, որ մտահոգություններ կան այս կամ այն տուգանքի վերաբերյալ:
«Պետք է նշեմ, որ շատ երկրներում նմանատիպ կարգավորումներ կան, մենք կարծում ենք, որ մեր պարագայում պետք է որոշակի սահմանափակումներ մտցվեն, եթե ընդունենք այս հայեցակարգային մոտեցումը»,- ասաց Հարությունյանը:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հետաքրքրվեց՝ խոսքը տուգանքների՞ մասին էր, այսինքն` նախագծով առաջարկվում է մոտիվացնել, որ արագ վճարեն տուգանքները: Դավիթ Հարությունյանն ասաց, որ, ընդհանուր առմամբ, դրական վերաբերմունք ունեն նախագծի առնչությամբ, բայց առաջարկում է այս պահին ձեռնպահ մնալ ընդունումից: Վարչապետն առաջարկեց նախագիծը վերանայել ու նորից քննարկել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]