Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Տոնական օրերին պետք է ապահովել արտակարգ իրավիճակ, որպեսզի հաճախորդները որևէ խնդիր չունենան. Կարեն Կարապետյան

Տոնական օրերին պետք է ապահովել արտակարգ իրավիճակ, որպեսզի հաճախորդները որևէ խնդիր չունենան. Կարեն Կարապետյան

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կրկին անդրադարձավ տոնական օրերին Սննդի անվտանգության պետական ծառայության, մաքսային մարմինների և բանկերի գործունեությանը և ընդգծեց, որ անհրաժեշտ է այդ առումով ապահովել արտակարգ իրավիճակ: «Կառավարության նախորդ նիստի ընթացքում հանձնարարական էր տրվել Պետական եկամուտների կոմիտեի նախագահին և առաջարկվել Կենտրոնական բանկի նախագահին բոլոր մաքսատներում և առևտրային բանկերում դեկտեմբերի 2-ից մինչև հունվարի 7-ը շաբաթ, կիրակի և տոնական օրերին սահմանել աշխա­տանք­ների կազմակերպման հերթապահություն։ Հաշվի առնելով այս ժամանակահատվածում արձանագրված և ակնկալվող ներմուծման, արտա­հանման ծավալների ու հաճախա­կա­նության կտրուկ ընդլայնումը՝ դրանից բխող մաքսային սահ­մանով տեղափոխվող ապրանքների մաքսային ձևակերպումների և ծառայությունների մատուցման ծավալները, առաջացել է անհրաժեշտություն բոլոր մաքսատներում, ինչպես նաև Սննդի անվտանգության պետական ծառայության համապատասխան ստորաբաժանումներում նախատեսել արտաժամյա աշխատանքային գրաֆիկ, միաժամանակ ապահովելով մաքսատներում գործող առևտրային բանկերի մասնաճյուղերում համապատասխան վճարումների արտաժամյա կատարման հնարավորություն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Կարեն Կարապետյանը՝ ավելացնելով, որ պետք է ապահովել արտակարգ իրավիճակ, որպեսզի հաճախորդը որևէ խնդիր չունենա:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]